Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին է հանձնել համագործակցության ծրագիրը

am ru
Haravayin Koreayi nakhagahe Kim Ch`en Enin e handznel hamagortsakts`owt`yan tsragire_58003

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել  երկու երկրների միջև տնտեսական համագործակցության պլանի վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է JoongAng Ilbo թերթը:

Փաստաթղթերը վերաբերում են Կորեական թերակղզու միջուկային զինաթափման շուրջ     Հարավի և Հյուսիսի միջև համագործակցության հարցին: Ծրագրի մանրամասները չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ դրանց մի մասը նվիրված է էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Կիմ Չեն Ընը խոստացել է, որ այլևս չի արթնացնի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին  հրթիռների արձակումով, որը Հյուսիսային Կորեան սովորաբար իրականացնում էր վաղ առավոտյան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ