Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Հարավային Օսիայի ղեկավարը նշել է, թե ինչ կլինի օսերի հետ, եթե չմիավորվեն

am
Haravayin Osiayi ghekavare nshel e, t`e inch` klini oseri het, et`e ch`miavorven_84735

 

Օսական երկու պետական կազմավորումների չմիացման, օսական ազգի բաժանման դեպքում կստացվի այնպես, ինչպես Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եղավ։ Երկու երկրամասերի միջև բաժանման հեռանկարն այսպես է մեկնաբանել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։ Գրում է Shantnews-ը:

Երկրամասի ղեկավարը նշել է, որ ռուսներն ու ուկրաինացիները սլավոնական ազգեր են, սակայն այն, ինչ կատարվում է նրանց միջև, կարող է լինել նաև երկու օսական հանրույթների միջև։ Բաժանված մնալու դեպքում Հարավային և Հյուսիսային Օսիաները կարող են հեռանալ իրարից ու խոսել տարբեր լեզուներով։ Հետո, ըստ նախագահի, բանը կարող է հասնել նրան, որ կողմերն իրենց ավելի բարձր դասեն, քան մյուս կողմը, ինչը էլ ավելի կարող է հեռացնել իրարից։

Օսական ժողովուրդը ներկայում բաժանված է երկու մասի։ Մի մասը ինքնավար հանրապետություն ունի Ռուսաստանի կազմում, մյուս մասն անկախություն է հռչակել Վրաստանից, թեև հիմա էլ ապավինում է Ռուսաստանի օգնությանը։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ