Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձիգները Հայաստանի լեռներում 100 կմ-անոց երթ են իրականացրել

am
Haravayin rhazmakan okrowgi motohradzignere Hayastani lerhnerowm 100 km-anots` ert` en irakanats`rel_90802

 

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակներում իրականացրել են 100 կմ-անոց երթեր լեռնային ճանապարհներով «Կամխուդ» զինավարժարանից մինչև «Ալագյազ» զինավարժարան:

Ինչպես  տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ երթի ժամանակ մոտոհրաձիգները հետևակային շարասյան և ռազմական տեխնիկայով կատարելագործել են նախապատրաստական գործողություններ՝ դարանի մեջ ընկնելու և պայմանական հակառակորդի հարձակման ժամանակ: Նրանք հաղթահարել են ավելի քան 30 խոչընդոտ՝ խրամատներ, քարակույտեր, ավերված ճանապարհների հատվածներ և լեռնային գետահուներ:

Ուսումնամարտական խնդիրների կատարումը և խոչընդոտների հաղթահարումը ուղեկցվում էր պայմանական հակառակորդի կողմից ոչ մարտական կրակոցներով, ծխով, կրակով և պայթյունների նմանակումով:

Մարտականին հնարավորինս նմանեցված պայմաններում երթերի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում ստորաբաժանումները ներդաշնակորեն գործելուն և ուսումնամարտական խնդիրներ կատարելուն նախապատրաստելը:   

Վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքները ռուսական ռազմական բազայում անց են կացվում օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Դրանց ամեն օր մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ