Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի Գրան Պրիում

am en
Hay embishnere 4 medal en nvachel T`bilisii Gran Priowm_74287

Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան Պրիիում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չեն մնացել մեդալներից:

Մրցումային առաջին օրը արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սարգսյանը, ով եզրափակչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։

Բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։

Բրոնզե պարգևին մոտ էր նաև 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուսթաֆա Քայային։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ