Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հայ շախմատիստները փայլել են Ռիգայի մրցաշարում

am
Hay shakhmatistnere p`aylel en Rhigayi mrts`asharowm _87187

Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունն ավարտվել է հայ շախմատիստների հաղթանակով:

Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը եւ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել են 7.5-ական միավոր եւ բաժանել 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Հովհաննիսյանը, իսկ Պետրոսյանը արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարի ընթացքում առաջատարների թվում էր, սակայն վերջնամասում կրեց երկու պարտություն եւ գրավեց 23-րդ տեղը, փոխանցում են Հայաստանի շախամատային ֆեդերացիայից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ