Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը

am
Hay tankistnere pahpanowm en arhajatar dirk`ere_83499

Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Այս մասին տեղեկացում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել են երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

 

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ