Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստան ասելիս հասկանում եմ Ենգիբարյան, Փարաջանով և Ֆրունզիկ Մկրտչյան. Վալենտին Դոնսկով

Hayastan aselis haskanowm em Engibaryan, P`arajanov ew Frownzik Mkrtch`yan. Valentin Donskov_49535

«Հայ ձայնի» զրուցակիցն է հայտնի ռուս սցենարիստ, ռեժիսոր Վալենտին Դոնսկովը:

- Հայ հանդիսատեսը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական կինոյի նկատմամբ, իսկ ժամանակակից ռուսական ֆիլմերը հատկապես երիտասարդության շրջանում շատ տարածված են: Այնուամենայնիվ, այս ոլորտում առկա միտումների եւ նորամուծությունների մասին տեղեկատվությունը շատ չէ: Որպես ռեժիսոր այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում, ի՞նչ մասին է այն:

- Վերջին երկու աշխատանքներս հեռուստասերիալներ էին՝ «Առաջին ալիք»-ի պատվերով արված: «Սովորեցրու ինձ ապրել» հեռուստասերիալը ցուցադրվել է անցյալ տարվա նոյեմբերին: Իսկ մյուսը՝«Խաղ կրակի հետ» միայն վերջերս է հայտնվել հեռուստաէկրաններին:

«Սովորեցրու ինձ ապրել»-ը թրիլլեր է, իսկ՝ «Խաղ կրակի հետ»-ը ռետրո-դրամա է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ծովափնյա քաղաքում անցյալ դարի 80-ական թվականներին:

- 2013 թվականին նկարահանեցիք «Ընկեցիկների երկինքը» ֆիլմը՝ Յուրի Պոլյակովի ստեղծագործության հիման վրա: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Երեւանում: Չեք նախատեսո՞ւմ կրկին այցելել Հայաստան կամ համագործակցել երիտասարդ հայ ռեժիսորների եւ դերասանների հետ:

- Մեծագույն հաճույքով կհամագործակցեմ իմ հայ գործընկերների հետ, բայց, ցավոք, դա միայն ինձանից կախված չէ:

- Հայաստան այցելության ընթացքում ամենաշատը ի՞նչն է Ձեր մեջ տպավորվել:

- Ինձ շատ դուր եկավ գիշերային Երեւանը: Նաեւ ջերմ, ուրախ շփումը, որն ուղեկցվում էր ջազի կենդանի հրաշալի նվագակցությամբ: Շատ ցավում եմ, որ Երեւանում ընդամենը մեկ օր

- «Հայաստան» բառի հետ ի՞նչ ասոցիացիաներ ունեք:

- Հայաստանն ինձ համար ասոցացվում է Լեոնիդ Ենգիբարյանի, Սերգեյ Փարաջանովի եւ հրաշալի մարդկանց հետ: Եվ, իհարկե, աներեւակայելի իմաստուն եւ տխուր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ:

- Ի՞նչ կմաղթեք հայ հանդիսատեսին:

- Հայ հանդիսատեսին կցանկանայի հետաքրքիր եւ խելացի ֆիլմ դիտում:

Հարցազրույցը՝ Գոհար Իսախանյանի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ