Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության նոր շրջափուլը

am en ru
Hayastan-Iran energetik hamagortsakts`owt`yan nor shrjap`owle_56239

Ինչպես հայտնել են իրանական լրատվամիջոցները, ԻԻՀ խորհրդարանը ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունել ֆինանսավորել Արաքս գետի ափին՝ Հայաստան-Իրան սահմանին երկու ՀԷԿ կառուցելու նախագիծը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարելու երկու կողմերին։ Նկատենք, որ ՀԷԿ-երը կառուցվելու են Արաքս գետի Իրանի և Հայաստանի ափերին, երկու կայանի ֆինանսավորումը կատարելու է իրանական կողմը, սակայն հայկական կողմը հայկական ափին կառուցված ՀԷԿ-ի գինը հետ է վճարելու Թեհրանին նրան էլեկտրաէներգիա մատակարարելու տեսքով։

 

Այս որոշման կարևորությունը հետևյալն է. այսպիսով երկկողմ էներգետիկ համագործակցության մակարդակը նոր բարձրության վրա է դրվում՝ այս բնագավառում խորացնելով առևտրաշրջանառությունը։ Արաքսի ափին ՀԷԿ-երի կառուցման մասին համաձայնությունը երկու երկրները ընդունել էին դեռևս 10 տարի առաջ, սակայն նախկինում այն հնրավոր չէր իրականացել։

 

Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները ազդում էին նաև Հայաստան-Իրան համագործակցության վրա, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում։ Իսկ այս ոլորտն իսկապես կարևոր է Հայաստանի համար՝ պայմանավորված էներգետիկ անվտանգության մակարդակի ամրապնդման կարևորությամբ և ընդհանրապես դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությամբ։ Հետագայում այս ծրագրի իրականացումը հետաձգվում էր նավթի ցածր գներով պայմանավորված ֆինանսական այն խնդիրների պատճառով, որոնք կային հարևան հանրապետությունում։

 

Պատժամիջոցների չեղարկումը և վերջին մեկ տարում նավթի գների որոշակի բարձրացումը Իրանին հնարավորություն տվեցից կրկին վերադառնալ ՀԷԿ-երի կառուցման ծրագրին և սկսել դրանց ֆինանսավորումը։ Նշենք, որ Արաքս գետի հայկական ափին նախագծվող ՀԷԿ-ի հզորությունը կազմելու է մինչև 100 Մվտ, իսկ արտադրական թողունակությունը կկազմի մոտ 800 մլն. կլվտ.ժ/տարի։ Նմանատիպ ՀԷԿ կառուցվելու է նաև գետի իրանական ափին. Ղարաչիլար կոչվող այդ կայանը ունենալու է նմանատիպ հզորություն, ինչը Մեղրու ՀԷԿ-ը։

 

Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հիմքը միշտ էլ եղել է էներգետիկան, երկկողմ առևտրային շրջանառությունը 2/3 կազմում է հենց այս ոլորտը։ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրի շրջանակներում և ներկայումս այն ընդլայնման միտում ունի։ Հիշեցնեք, որ կառուցվում է նաև  Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ համակարգը, ինչը հնարավորություն կտա երեք անգամ ավելացնել գազի ներմուծումը Հայաստան և էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան։ Այս ծրագրի իրականացման շրջանակում Երևան ՋԷԿ-ում սկսվում է կառուցվել 2-րդ էներգաբլոկը, ինչը հնարավորություն կտա կրկնապատեկլ այդ կայանի հզորությունը։

 

Արաքս գետի ափին Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին Իրանի մեջլիսի որոշումը երկկողմ էներգետիկ համագործակցության խորացման նոր հնարավորություն է, որին կարող են հաջորդել նաև այլ ծրագրեր։ Այս առումով Հայաստանը հատկապես շահագրգռված է իրանական գազը դեպի Վրաստան տարանցելու նախագծի իրականացմամբ, որի փորձնական տարբերակը  հաջողությամբ կատարվեց դեռևս 2016թ.-ին։ Սակայն  նույնիսկ առանց այս ծրագրի պետք է նկատել, որ երկկողմ զարգացման դինամիկայում առաջատարը շարունակում է մնալ էերգետիկան, ինչը լոկոմոտիվ է հանդիսանում երկկողմ տնտեսական համագործակցության համար։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ