Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստանը Իրանից ավելի շատ գազ կգնի

am
Hayastane Iranits` aveli shat gaz kgni_68436

Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզա Արաղին հայտարարել է, որ ընթացիկ տարում կավելացվի դեպի Հայաստան իրանական գազի մատակարարման ծավալը:

«Իրանից Հայաստան գազի արտահանումը կբարձրանա օրական 1-ից 1,6 մլն խորանարդ մետր: Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի մատակարարումը, որով Հայաստանը վճարում է իրանական գազի դիմաց, նույն համամասնությամբ կմեծանա», - իրանական Mehr  գործակալությանը փոխանցել է Արաղին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի գազային պայմանագիրը ստորագրվել է 2004 թվականին: Ըստ այդ փաստաթղթի՝ Իրանը մեկ խորանարդ մետր գազ է մատակարարում Հայաստանին 3 կվտ էլեկտրաէներգիայի դիմաց:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ