Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Հայաստանը չի կարող երկու ղեկավար ունենալ, դա կլինի պետության վերջը. ՀՀ վարչապետ

am
Hayastane ch`i karogh erkow ghekavar  ownenal, da klini petowt`yan verje. HH varch`apet  _79599

 Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Սուպերվարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ հնչած հարցին ի պատասխան վարչապետն ասել է՝ միանշանակորեն քայլեր են ձեռնարկվելու:

 «Ընդհանուր կառավարման համակարգում մեր բալանսավորված քաղաքականությանը պետք է այնպես գնա, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի, հակառակ   դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- հայտարարեց Փաշինյանն ու  հավելեց.

«Սակայն ո՞վ է ասել, որ նախագահի և վարչապետի միջև պետք է բալանսավորում տեղի ունենա: Այսօրվա մեր Սահմանադրությամբ մեր նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորում պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի և վարչապետի միջև, այլ Կառավարության և ԱԺ-ի միջև: Սա է խորհրդարանական համակարգը»:

Վարչապեն ընդգծել էԵթե մի երկրում երկու ղեկավար լինի, դա կնշանակի պետության վերջը: Մեր պետությունը  չի կարող երկու ղեկավար ունենալ: Հայաստանում գործում է  խորհրդարանական համակարգ, և պետության ղեկավարումը դրված է Կառավարության և վարչապետի վրա: Օրենսդիր, գործադիր և դատական համակարգերի  միջև պետք է բալանսավորում տեղի ունենա և պետք է ուժեղացվեն քաղաքացիական հասարակության լծակները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ