Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

am ru
Hayastane dardzav YOWNESKO-i Och` nyowt`akan mshakowt`ayin zharhangowt`yan konvents`iayi mijkarhavarakan komitei byowroyi p`okhnakhagah_44373

Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս թ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցութ­յունների ընթացքում։

Հայաստանը կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:

Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամ երկրներից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ