Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հայաստանի գետերի մոնիտորինգային ուսումնասիրություն չի կատարվում. Փորձագետներ

am
Hayastani geteri monitoringayin owsowmnasirowt`yown ch`i katarvowm. P`ordzagetner_48618

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը եւ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը խոսել են Հայաստանի գետերի աղտոտվածությունից:

 

Ըստ փորձագետների, Հայաստանում գետերի աղտոտվածությունը բարձր աստիճանի է, հանքարդյունաբերության ազդեցությունը աղետալի է գետերի վրա, փոքր ՀԷԿ-երի շահագործումը լուրջ վնաս է գետերի համար, կարևոր խնդիր է գետերի հոսքի պակասը:

 Վիկտորյա Բուռնազյան. Հայաստանի գետերը պատկանում են Արաքս և Քուռ գետավազաններին, 10 կմ երկարությամբ և ավելի 215 գետեր ունենք, ամենախոշոր գետը Հայաստանում Արաքսն է: Հայաստանում կան 184 փոքր ՀԷԿ` կառուցված գետերի ոռոգման և խմելու համակարգերի վրա, որոնցից 145-ը կառուցված են գետերի վրա: Բնապահպանության նախարարության փորձագետների հետ ուսումնասիրել ենք 135 փոքր ՀԷԿ, բացահայտել մի շարք խնդիրներ: Առաջին խնդիրն այն է, որ ՀԷԿ-երը չեն պահպանում էկոլոգիական թողքը, հավասարակշռությունը խախտվում է, ձկնապաշարներն են կտրուկ նվազել, որի պատճառներից մեկը ՀԷԿ-երի ձկնանցարանների  ֆունկցիոնալ նշանակություն չունենալն է. ձկները չեն կարողանում տեղաշարժվել: Խնդիր է նաև ձկնագողությունը: Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքում, 43 գետերից 15-ը խիստ աղտոտված են, որոնք 5-րդ աստիճանին են, ինչը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է»,-ասաց նա և հավելեց, թե այս գետերից Դեբետը, Ախթալան, Շնողը և ևս մի քանի գետեր կրում են հանքարդյունաբերության ազդեցությունը: Գիտենք, որ Թեղուտի դեպքում պոչմաբարից արտահոսքեր եղան, Ախթալա գետը, որպես այդպիսին չունենք, պոչամբար է դարձել: Մյուս աղտոտվածությունը  պայմանավորված է մաքրման կայանների բացակայությամբ: Խնդիր են նաև արտադրական կեղտաջրերը, ինչպես Հրազդան գետի դեպքում է, երբ պարբերաբար արտադատական կեղտաջրեր են լցնում գետ, արդյունքում արձանագրում են ձկների մասսայական անկում: Մեզ մոտ թիվ մեկ խնդիր է նաև ջրհոսքերի նվազումը: Գետերի ջրհոսքերը բավական նվազել են, որը շարունակական կլինի: Հոսքի նվազումն ակնհայտ է Սև ջուր  գետում, որը ՀՀ-ի ամենաջրառատ գետն էր: Գետն օգտագործվում է Ատոմակայանի սառեցման համակարգի համար,և արդյունքում հոսքի պակասից Ատոմակայանի համար նոր հորատանցքեր են արվում, և դեռ նախատեսվում են շարունակել: Ջրի սակավությունը գյուղերում խնդիրներ է առաջացնում:

 

 

 Բարդուղ Գաբրիելյան. Հայաստանի գետերի մոնիտորինգային ուսումնասիրություն չի կատարվում, կատարվում է միայն Սևանի ավազանի գետերի վրա, ինչը ներուժի, նաև ֆինանսների պակասից է: Խնդիրն առաջին հերթին հանքարդյունաբերությունից է գալիս, ապա փոքր ՀԷԿ-երից, քանի որ նորմաները չեն պահպանվում: Գետերի աղտոտվածությունը Հայաստանում մեծ խնդիր է, հատկապես աղտոտված են պլաստմասե շշերով ու ցելոֆաններով, որոնք առաջացնում են առողջական խնդիրներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ