Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի հողատարածքների 70 տոկոսը շուտով պաշտպանված կլինի կարկուտից

am es
Hayastani hoghataratsk`neri 70 tokose showtov pashtpanvats klini karkowtits`_89155

Պիլոտային ծրագրի շրջանակներում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել ԱՍ տեսակի 126 հակակարկտային հրթիռ, 3 հրթիռային արձակիչ կայան: Դրանցից երկուսը տեղադրվել են Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը ընդգծեց, որ  գազագեներատորային տիպի հակակարկտային կայանները երրորդ և չորրորդ  աստիճանի վտանգավորության ամպերի դեպքում անարդյունավետ էին գործում և հակակարկտային հրթիռներ ձեռք բերելու անհրաժեշտություն էր առաջացել:

Ըստ Ռոստոմյանի՝ գալիք տարվանից Հայաստանի հողատարածքները 70 տոկոսով պաշտպանված կլինեն կարկուտից:

 

«Այսօր հրթիռային համակարգը աշխարհում երրորդ և չորրորդ աստիճանի ամպերի դեմ միակ պաշտպանող միջոցն է: Մենք խնդիրներ ունեինք հրթիռների արձակման առումով: Իմ հրավերով Հայաստան են ժամանել ՌԴ տվյալ գործարանի աշխատակիցներն ու կարճ ժամանակում խնդրին լուծում տրվեց»,- ասաց նախարարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ