Հայաստանի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կստեղծվեն

am ru
Hayastani khoshor zoramaserowm <<T`owmo>> kentronner ksteghtsven_22139

«Հայաստան- Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի խոշոր զորամասերում առաջիկայում «Թումո» կենտրոններ կստեղծվեն:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ զինվորական ծառայությունն ավարտող երիտասարդները համակարգային գիտելիքների առումով գոնե անտառաճանաչ չլինեն, իսկ նրանք, ովքեր ունեն համապատասխան ջիղ և կարողություններ, բանակում ստացած համակարգչային գիտելիքներով կարողանան գոնե էլեմենտար ծրագրավորում իրականացնել և դրանով վաստակել իրենց օրվա հացը զինվորական ծառայությունից հետո»,-   նշել է նախարարը:

Ըստ նախարարի՝  «Թումո» կենտրոնի հետ համապատասխան պայմանավորվածությունն  արդեն ձեռք է բերվել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ