Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հայաստանն Արցախի կողքին է, ոչ թե՝ Արցախի փոխարեն

am
Hayastann Arts`akhi koghk`in e, och` t`e, Arts`akhi p`okharen_75727

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Արցախի Հանրապետությունը միշտ է մասնակցել  բանակցություններինԱյս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, Արցախի նախագահի  խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով բանակցային սեղանին Արցախի մասնակցության հարցին:

«Արցախը բանակցային սեղանից երբևէ  չի բացակայել: Խոսքն ամենևին Հայաստան- Ադրբեջան ղեկավարների հանդիպումների մասին չէ, որովհետև ցանկացած խնդրի դեպքում համանախագահներն այցելել են Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Եղել են այցեր, որոնք միայն Ստեփանակերտում են կայացել: Ստեփանակերտի տեսակետը միշտ հնչել է:Եվ կարևոր է նաև Հայաստանի այն հայտարարությունները, որ ՀՀ-ն Արցախի կողքին է, ոչ թե Արցախի փոխարեն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին Արցախ այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն իրավունք չունի խոսել Արցախի անունից,  այդ իրավունքն ունեն միայն Արցախի իշխանությունները, հավելելով, որ նախորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ իրավունքն ունեցել են՝ Արցախյան պատերազմի մասնակից և արցախցի լինելով:

 Իսագուլյանը դրական է գնահատում  վարչապետի այս հայտարարությունը, շեշտելով. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ  Սարգսյանն իրենց վրա վերցրել էին այդ պարտավորությունը, որ միաժամանակ ներկայացնելու են նաև Արցախի տեսակետը:  Փաշինյանը հենց  առաջին այցի ժամանակ շատ կարևոր հայտարարություն արեց Արցախի համար և շատ լավ  մեկնաբանեց, թե ինչու էր դա կարելի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և ինչու ինքն իր վրա չի վերցնելու այդ պարտավորությունը: Չի կարելի սխալ մեկնաբանել, թե Փաշինյանը մերժում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները, ոչ, ուղղակի նա շատ հստակ հասկացրեց, որ Արցախի հարցում առաջնահերթն Արցախի ժողովրդի կամքն է»,- ընդգծեց գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը նկատեց, որ գործող ֆորմատը ևս ընդունելի է, քանի որ ցանկացած պահի Արցախը կարող է ասել, որ ՀՀ-ն չի ներկայացնում իր տեսակետը, ՀՀ-ն էլ կարող է   ասել, որ այլևս չի կարող ներկայացնել Արցախի տեսակետը:

«Այս հանգամանքը  կարող է ապահովագրել պարտադրված լուծումներից: Եթե Հայաստանի վրա ճնշումը մեծանա և փորձեն պարտադրանքի գնալ, նա  կարող է հայտարարել, որ Արցախի փոխարեն որևէ որոշում կայացնել չի կարող»,- եզրափակեց Իսագուլյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ