Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Հայաստանն առանձին տաղավարով ներկայացված է Բոլոնիայի գրքի մանկական ցուցահանդեսում

am ru
Hayastann arhandzin taghavarov nerkayats`vats e Boloniayi grk`i mankakan ts`owts`ahandesowm_51918

2018 թ. մարտի 25-ին Իտալիայում բացվել է Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսը: Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, ուր իրենց լավագույն գրքերն են ցուցադրում «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «GSM Studio» հրատարակչությունները:

Տեղեկացնենք, որ այս տարի լավագույն մանկական հրատարակչություն անվանակարգում Ասիայի երկրամասից անվանակարգված է նաև «Զանգակ» հրատարակչությունը:

Բոլոնիայում ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:

Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 29-ը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ