Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայաստանն ու Իրանը քննարկում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացման հարցը

am en
Hayastann ow Irane k`nnarkowm en krknaki harkowme bats`arhogh hamadzaynagri ardiakanats`man harts`e_27250

Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի իսլամական հանրապետության ազգային հարկային ծառայության ներկայացուցիչներն այսօր Երեւանում քննարկել են երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացման հարցը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նկատել է. Հայաստանում հարկային և մաքսային մարմինները, պետեկամուտների կոմիտեն միշտկանգնած են լինելու իրանցի գործարարների կողքին: «Նույնը պետք է խնդրեմ նաև իրանցի մեր գործընկերներից, որպեսզի հայ գործարարներիննույնպես աջակցություն ցուցաբերեն: Քանի որ Հայաստանի և Իրանի օրենսդրությունները տարբեր են, հայ և իրանցի գործարարները հաճախակիբախվում են խնդիրների, որոնց լուծումները կարելի է շատ օպերատիվ իրականացնել, եթե երկրների հարկային մարմիններն ավելի սերտհամագործակցելու հնարավորություն ունենան։ Երկու երկրների միջև վաղուց գործում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը,պարզապես, մեր գործարարները կամ տեղյակ չեն այդ համաձայնագրից, կամ չեն օգտվում դրանից։ Ավելի սերտ համագործակցությունհաստատելու դեպքում գործարարներին հնարավորություն կտանք ավելի ակտիվ լինելու և տնտեսական կապերը զարգացնելու:

 

 

ԻԻՀ ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթը ասել է. Համաձայնագիրըգործում է, և մենք պատրաստակամ ենք քննարկելու բոլոր խոչընդոտները, որոնք գոյություն ունեն այդ համաձայնագրի համատեքստում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ