Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստանում մշակութային ժառանգության եվրոպական տարին բացված է

am en
Hayastanowm  mshakowt`ayin zharhangowt`yan evropakan tarin bats`vats e_68088

Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախօրեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: <<Հորտուս Մուզիկուս>> խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե` էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը , դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան <<Հորտուսի>> անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:

 

Երոկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ <<Հորտուս Մուզիկուս>> խմբի համերգը` <<Սալվե Ռեգինա>> ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված  Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնեն հավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրև հայ երաժշտարվեստի լավագույնը դեսպաններից մեկն աշխարհում: Երկարատև ծափահարություններով մեր լսարանը իր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեց երաժշտախմբին բարձրագույն որակի արվեստի հետ կարճատև շփման համար: Երեկոյին ներկա էր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին, ՀՀում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մտավորականներ:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ