Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստանում աղիքային վարակներն աճի միտում ունեն

am
Hayastanowm aghik`ayin varaknern achi mitowm ownen_71714

Դիզենտերիանինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ ՆերկայումսՀայաստանումսեզոնին համապատասխանաղիքային վարակներըայդ թվում՝ դիզենտերիանունեն աճի միտում։  Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջին օրերինկապված աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ,  բնակիչները մտահոգություն են հայտնումթե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ:  Այս մտահոգությունները անհիմն ենայդ են փաստում  նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքներըԱյսպեսբնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկումորի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։  Միաժամանակխմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:

ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով(հիվանդության հարուցչով աղտոտված սնունդհիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստումոչ պատշաճ պայմաններում պատրաստվածպահված սնունդաղտոտված սպասք և այլն)։ Այդ են փաստում լաբորատոր հետազոտություններըորոնք հայտնաբերել են շիգելա զոնե տեսակըորը բնորոշ է սննդային գործոնին։

Այս առումով առողջապահության նախարարությունը ստորև ներկայացնում է կարճ տեղեկատվություն դիզենտերիա հիվանդության մասինինչպես նաև դրանով չհիվանդանալու վերաբերյալ հորդորներորոնց պահպանումը հնարավորինս կկանխարգելի հիվանդության առաջացումը  և տարածումը։

Դիզենտերիան վարակիչ հիվանդություն էորն ուղեկցվում է հաստ աղու ախտահարմամբԴիզենտերիայի հարուցիչները հիմնականում շիգելա ցեղի մանրէներն են և մակաբույծ նախակենդանի ամէոբանՀիվանդության աղբյուրը հիվանդ կամ վարակակիր անձն էԱռողջ մարդու օրգանիզմ հարուցիչները թափանցում են բերանի խոռոչովՄարդիկ դիզենտերիայով վարակվում են սննդիջրիսպասքի պարագաներիկեղտոտ ձեռքերի միջոցովՀիվանդության գաղտնի շրջանը 1-7 օր էԱվելի հաճախ հիվանդանում են երեխաներըծերերը և թույլ իմունային համակարգ ունեցողները (օրինակ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք): Դիզենտերիայի ժամանակ դիտվոոմ է որովայնի ցավլուծ (մասնավորապես՝ արյունային), ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններ՝ թուլությունկոտրտվածությունսրտխառնոցփսխումինչպես նաև մինչև 38-39°C ջերմություն:

Դիզենտերիան կարող է առաջացնել բռնկումներ՝ ինչպես ջրայինայնպես էլ սննդային ծագմանՋրային բռնկմանը բնորոշ է կարճ ժամանակահատվածում ազգաբնակչության շրջանում մեծ թվով հիվանդների արձանագրումըՋրային բռնկման դեպքում հիմնականում հիվանդության դեպքերն արձանագրվում են աղտոտված ջրից օգտվող բնակչության շրջանումինչը կարող է սահմանափակված լինել թաղամասովփողոցով կամ նույնիսկ 1 բնակելի շենքովորտեղ տեղի է ունեցել ջրի աղտոտումը:

Սննդի միջոցով առաջացող բռնկումը կարող է առաջանալ մեկ առանձին կազմակերպությունում(հանրային սննդիմանկական և այլ կազմակերպություններումկամ ընդհանուր բնակչության շրջանումԲռնկման պատճառ կարող են դառնալ աղտոտված սննդի առկայությունը կամ սննդամթերի պահպանմանմշակման և պատրաստման գործընթացների խախտումներըինչպես նաև սենքերի մաքրմանսպասքի լվացման և ախտահանման սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններըփողոցային անկազմակերպ առևտուրըառևտրի ցանցում աղտոտված սննդամթերքի վաճառքըՍննդային ծագման դիզենտերիայի համար նպաստավոր է շոգ եղանակը՝ հատկապեսերբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոներըԱղտոտված սննդամթերքը աղիքային վարակներիայդ թվում՝ դիզենտերիայի հարուցիչների համար հանդիսանում է միջավայրորտեղ դրանք բազմանում և զարգանում են:   

Ինչ պետք անել աղիքային վարակներիցայդ թվում՝ դիզենտերիայից խուսափելու համար.

  • չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրածփոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուրերբեք չխմել հում կաթ,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրովկասկածելի ջրի դեպքում՝ եռացրած - սառեցրած ջրով,
  • սննդամթերքը միշտ պահպանել սառնարանային պայմաններումհետևել պիտանիության ժամկետներին,
  • խուսափել փողոցներումոչ սառնարանային պայմաններում վաճառվող սննդամթերքից
  • խուսափել լցնովի պաղպաղակսառնարանային պայմաններում պահպանվող կրեմային հրուշակեղենմայոնեզ օգտագործելուց
  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջզուգարանից օգտվելուց հետոհողի հետ շփվելուց հետո: 

Դիզենտերիային բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկիչզբաղվել ինքնաբուժմամբքանի որ ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկ կամ դեղակայուն ձևերի առաջացմանհիվանդի վիճակի բարդացման:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ