Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոն

am en ru es
Hayastanowm arhajin angam kants`kats`vi chaponakan erazhshtakan mrts`owyt`-p`arhaton_75827

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ճապոնական երաժշտական մեկօրյա մրցույթ-փառատոն: Փառատոնը կազմակերպում է հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն, աջակից-համակազմակերպիչն է  Հայ-Ռուսական համալսարանը:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 15-ին ժամը 13:00-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Փառատոնի ընթացքում կկատարվեն ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական ճապոնական երգեր: Կլինեն նաև պարային համարներ:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, ճապոնացի գործարար Հիրոկի Տաչիիրին, Մեդիա գրուպը:

Մուտքն ազատ է:

Գոհար Իսախանյան

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ