Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգիռ են սահմանի լարվածության համար. Գառնիկ Իսագուլյան

am
Hayastanowm kan owzher, oronk` shahagrgirh en sahmani larvatsowt`yan hamar. Garhnik Isagowlyan_75747

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Արցախի սահմանում իրավիճակը հանգիստ է և գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական Գագիկ Իսագուլյանը:

«Մեր զինվորը առաջնագծում կանգնած է վստահ և  հպարտ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապը ոչ թե ամենօրյա է, այլ օրը մի քանի անգամ, նրանք այս խնդիրների վերաբերյալ ամենօրյա ակտիվ խորհրդակցությունների մեջ են: Այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում և ամեն ինչ արվում է, որ հավելյալ խնդիրներ չունենանք»,- ասաց գառնիկ  Իսագուլյանը՝ հորդորելով սահմանային հարցերի վերաբերյալ առաջինը վստահել պաշտոնական տեղեկատվությանը:

Անդրադառնալով առաջնագծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումներին, Իսագուլյանը նշեց, որ վտանգ միշտ կա:  

«Մենք երբևէ չենք ասում, որ վտանգն ի սպառ բացակայում է, մենք  շատ ուշադիր էինք, թե Ադրբեջանի զորահանդես ժամանակ  ինչ էր կատարվում առաջնագծում:  Այդ օրերին դիրքերից տեխնիկա հետ չի գնացել,  դա ևս մտահոգիչ էր մեզ համար: Սա է պատճառը, որ ես անընդհատ շեշտում եմ կայունության մասին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը կարևոր եզրափակում արեց, որ,  ցավոք, Հայաստանում կան ուժեր, որոնք  շահագրգիռ են առաջնագծի լարվածության համար:

«Այսօր նկատելի է նաև հետևյալ երևույթը, չգիտեմ՝ որքանով է ճիշտ  դա ասելը, բայց, ամեն դեպքում, լրատվամիջոցները ևս պետք է մտածեն սրա  շուրջ: Հայաստանում կան ուժեր, ովքեր  կցանկանային, որ առաջնագծում ինչ-որ բան տեղի ունենար և մենք կորուստներ ունենայինք: Սա վտանգավոր է, որ հասարակության մեջ երբեմն նման տրամադրություններ են առաջանում, կախված  Հայաստանի  ներքաղաքական կյանքում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների հետ: Չգիտենք՝ դա ինչպես ասենք՝ վրեժխնդրություն, թե այլ բան, բայց սա շատ  վտանգավոր մոտեցում է»,- ասաց Իսագուլյանը՝ այդպես էլ չասելով, թե որ ուժերի մասին է  խոսքը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ