Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Հայաստանում մեկնարկել են թումանյանական օրերը

am ru
Hayastanowm meknarkel en t`owmanyanakan orere_53127

Մի քանի տարի շարունակ Երեւանում տոնվում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) օրերը:

Թումանյանական օրերը ավանդաբար մեկնարկում են ապրիլի 4-ին: Ամբողջ երկրում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Մեծ լոռեցու ստեղծագործություններին:

 

Միջոցառումներն ավարտվում են ապրիլի 11-ին (1923 թ. ապրիլի 11-ին, բանաստեղծի աճյունը հողին է հանձնվել):

 

 

 

Հովհաննես Թումանյան, քառյակներ

 

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,

Լիքն ակունքով հազարավոր.

Իմ զայրույթը լիքն է սիրով,

Իմ գիշերը` լիքն աստղերով։

 

1917, Փետրվարի 9

 

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,

Քանի՛ օրվա հյուր ընկանք,

Սերն ու սիրտն էլ երբ չկա`

Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

 

1917, Նոյեմբերի 30

 

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել,-

Վատը` լավ եմ տեսել ես։

 

 

1917, Դեկտեմբերի 24

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ