Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հայաստանում ցավոք սրտի մածունը կարծես թե կրկին սև է. Գարիկ Քեռյան

am
Hayastanowm ts`avok` srti matsowne kartses t`e krkin sew e. Garik K`erhyan_88683

 

Քաղաքագետ Գագիկ Քեռյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, կարևորը երկրորդականից չտարբերելու, անձնական-կուսակցական շահերը պետականից գերադասելու միտումների շուրջ: Նա մասնավորապես գրում է.

«Կարևորը երկրորդականից տարբերելու, առաջնայինն առանձնացնելու և դրա լուծումը տալու ուղիների մատնանշումը քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների բնութագրման ու գնահատականի հիմքում պետք է դրվեն, դառնան հասարակական կարծիքի բարոմետրը: Սա նորմալ կայացած, զարգացման հաստատուն ուղիով գնացող երկրների համար աքսիոմատիկ ճշմարտություն է, իսկ այն հարցականի տակ դնելը հիմարություն: Իհարկե այս դեպքում մածունը կրկին սպիտակ է: Այս առումով Հայաստանում ցավոք սրտի մածունը ոնց որ թե կրկին սև է:

Անվտանգության ապահովման և պատերազմի բռնկման գերխնդրի կողքին օդի և ջրի պես հրատապ է հաղորդակցության ուղիների, տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը: Լարսի անցակետի շուրջ պերիոդիկ քաոսային վիճակները կաթվածահար են անում ամեն ինչ, գյուղատնտեսությունից բռնած տուրիզմից վերջացրած: Երբ մեր քաղաքական օրակարգում հեղափոխություն-հակահեղափոխություն, դատարաններ, կաշառակերներ, մարտի 1, սահմադրությունների ամենամյա վերաձևումներն են ՀՀ քաղաքացիները տուժվում են ֆինանսապես և տանջվում բարոյապես:

Թանկանում են ավիատոմսերը: Լուրջ վտանգ եմ տեսնում նաև ներդրումների առումով: Գաղտնիք չէ, որ ներդրումային բարենպաստ միջավայրի համար առաջնային նշանակություն ունի էժան և մատչելի հաղորդակցության ուղիների առկայությունը: Մասնագիտական հայացքով, քաղաքական և աշխարհաքաղաքական առումներով շատ տխուր պատկերի ականատեսն ենք: Թուրքական և ադրբեջանական տարածքներով անցնող ուղիները փակ են հիմնավորապես: Ւրանական ուղին դարձել է խնդրահարույց ԱՄՆ-Իրան լարվածության աճի և հայտնի հակամարտության պատճառով:

Մեր տնտեսվարողները, պարզվում է, անպայման պետք է խորհրդատվություն ստանան՝ ամերիկյան դեսպանատանը փոսի մեջ չընկնելու համար: Վրացական տարածքով անցնող ուղիները նույպես կախված են քաղաքական քամիներից. ռուս-վրացական հակամարտություն, ներքաղաքական գործընթացներ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ և այլն: Որ մի ներդրողը այսպիսի մեծ ռիսկի կդիմի, չէ որ մրցունակությունը կախված է ինքնարժեքից, իսկ ինքնարժեքը տրանսպորտային ծախսերից և էներգիայի սակագնից:

Եթե չկա տնտեսական վերելք, չկա բարեկեցություն, կշարունակվի արտագաղթը, կկոտրվի պետության ողնաշարը: Ահա թե որն է կարևորագույնը և անհետաձգելին: Դրա փոխարեն հեղափոխականներն ու հակահեղափոխականները պատրաստվում են գնալ Ավարայր՝ բարոյական հաղթանակ տանելու, էլ ավելի դեմոկրատական դառնալու, հին հաշիվները մաքրելու, միմյանց սպառնալու, ծաղրանքի նոր հետաքրքիր ձևեր գտնելու ճանապարհով: Պետական բարձրագույն շահը ստորադասված է նեղ անձնական կուսակցական շահերով: Իսկ սա շատ վտանգավոր է»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ