Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի

am
Hayastanowm zinkomisariatneri t`ive ktrowk kkrchatvi_27226

«Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից կփոխանցվի պաշտպանության նախարարությանը խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ` ըստ անհրաժեշտության բացազատելով զինկոմիսարիատների կետեր առանձին համայնքներում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց նախարարը` պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին: Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ