Հայերը չկարողացան հաշտվել Ղարաբաղում իրենց խաչքարերի ոչնչացման հետ. Զատուլին

am ru
Hayere ch`karoghats`an hashtvel Gharabaghowm irents` khach`k`areri och`nch`ats`man het. Zatowlin_94199

 ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը խոսել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների մասին, այդ թվում նաև արցախյան հակամարտության մասին:

«Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը պետք հայերին: Քանի որ նրանք չկարողացան կրել այն նվաստացումը, որ այդ հնագույն հայկական հողատարածքը, որտեղ նրանց գերեզմաններն են, խաչքարերը, վանքերը, խորհրդային իշխանության տարիներին «մաքրվում էր» ի նպաստ     Ադրբեջանի ԽՍՀ-ին պատկանելու: Ոչնչացվում և գետնին էին հավասարեցվում միջնադարյան գտածոները: Օրինակ, Դադիվանքի լքված վանական համալիրում քուրդը ոչխարների հոտ էր պահում և զոհասեղանի մեջ կրակ վառում: Եվ հիմա, երբ մաքրվել է մրի շերտը, վանքում հայտնաբերվել են 10-րդ դարի որմնանկարներ... Հայերը չկարողացան համակերպվել դրա հետ », - Կոնստանտին Զատուլինի խոսքերն է մեջբերում «Դաշնային լրատվության գործակալությունը»:

Պետդումայի պատգամավորը նաև նշել է, որ նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներ, Թբիլիսիում էլ ավելի շատ, քան վրացիներ: Բայց, ի վերջո, նրանք ստիպված են եղել թողնել Ադրբեջանն ու Վրաստանը և դառնալ փախստականներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ