Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Հայերենն ուսումնասիրելու համար ամենահետաքրքիր լեզուներից է. The Daily Caller

am en ru
Hayerenn owsowmnasirelow hamar amenahetak`rk`ir lezownerits` e. The Daily Caller _78083

 Ամերիկյան The Daily Caller պարբերականը ներկայացրել է այն 5 լեզուները, որոնք ամենահետաքրքիրն են ուսումնասիրելու տեսանկյունից:

Այդ հնգյակում տեղ է գտել նաև հայոց լեզուն:

«Հայաստանի Հանրապետության պետական ​​լեզուն շատ յուրահատուկ հատկություններ ունի, որոնք կարող են բարդ թվալ, բայց հետաքրքրաշարժ են սովորելու տեսանկյունից: Հայկական այբուբենը ստեղծվել է 405 թվականին Աստվածաշունչը հայերեն թարգմանելու համար », - գրում է թերթը:

Նշվում է նաեւ, որ Հայաստանի՝ Եվրասիայում ունեցած աշխարհագրական դիրքի շնորհիվ հայոց լեզուն մեծ ազդեցություն է կրել հունարենից, թուրքերենից եւ պարսկերենից:

Հայերենից բացի, ուսումնասիրության համար ամենահետաքրքիր լեզուների ցանկում են նաև  լեհերենը, ռուսերենը, ռումիներենը եւ հունգարերենը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ