Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Հայկ Քոթանջյան. Կիբեռանվտանգության ապահովման գործում հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր սփյուռքը

am en ru
Hayk K`ot`anjyan. Kiberhanvtangowt`yan apahovman gortsowm howyzh karewor der karogh e khaghal mer sp`yowrhk`e_22235

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտՀայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀպաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» նիստում:

 Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության ևանհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարածթվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաևորակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործություններըձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետություններիֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդսպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: ՈՒստի յուրաքանչյուր պետություն այլպետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն:Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկականտարածությունից տեղափոխվել են նաև վիրտուալ տարածություն: ՈՒստի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը էապեսպայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլև կիբեռկարողություններով: Եվ միջազգայինհամագործակցությունը այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական,տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելուՀայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահով­մանը ևմիջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը: Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայկրոսոֆտ» ընկերությանգլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայմտավորական Վահե Թորոսյանի հետ: Տվյալ առումով իր ներդրումն ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը,որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության`Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարևոր բաղադրիչներից էգործընկերությունը կիբեռ­անվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդմասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են և նշված քոլեջում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնա­խմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում: Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զու­գա­հե­ռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գոր­ծար­կել 2018 թ. աշնանը: ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման համար: Եվ այստեղ հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր Հայոց Սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլև կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի, «Սինոպսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի և ոլորտի այլ սփյուռքահայ ականավոր գործիչների հայրենանվեր գործունեությունը: Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքա­հայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը: Ամփոփելով ելույթս, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփյուռքահայ առաջավարներին՝ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացմանը նպատակաուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում:

 ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հաղորդագրություն

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ