Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Հայկ Խոջասարյան

am
Hayk Khojasaryan_97359

Հայկ Խոջասարյանը ծնվել է 1873թ.-ին Պ.Պոլսի Սամաթիա թաղամասում:

Խոջասայանի նկարագրին բնորոշ էր ազատականությունը, որը դեռևս ուսանողական տարիներից էր նկատելի, երբ սովորում էր Հակոբ Գուրգենի կրթարանում և Սկյուտարի ճեմարանում: Վերջինս 1910թ.-ին սովորել է Գում Գափուի մայր վարժարանում, 1915-1923թթ.-ի Էսայան երկսեռ դպրոցում:

1908-1923թթ. եղել է Ազգային երեսփոխանական և Քաղաքական ժողովների անդամ և ատենապետ այն շրջանում, երբ ազգային կյանքը ալեկոծ ծովի նմա փոթորկվում էր:

Խոջասարյանը եղել է Հայկական Բարենորոգմանց հանձնախմբի և Համազգային մարմնի անդամ:

1923թ.-ին Խոջասարյանն իր կնոջ և դստեր հետ տեղափոխվել է Ամերիկա: Խոջասարյանի մեջ հայության լուսավոր ապագայի հանդեպ խորունկ համոզումը չէին կարողացել փշրել անգամ 1915թ.-ին Չանքըրի աքսորավայրում կրած տառապանքները:

 Խոջասարյանը մահացել է 1936թ.-ին Նյու Յորքում:

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ