Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայկ Մարությանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը

am
Hayk Marowt`yane nerkayats`rets` nakhentrakan tsragire_96115

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն այսօր Էրեբունի վարչական շրջանում հանարհավաքին նշեց, որ ապրում ենք շատ պատմական ժամանակներ:

«Երևանի բնակիչների ձայնը ոչ մեկը իրավունք չի ունենալու գողանալ, փոխարինել, կեղծել և ձեր ձայնը, իրոք, լսելի է: Սեպտեմբերի 23-ին հազվադեպ հնարավորություն ենք ունենալու, որ մենք ընտրենք, թե ով է ղեկավարելու Երևանը, ամեն մեկիս ձայնը շատ կարևոր է: Սա արդյունք է մեր բոլորի կողմից, ամբողջ հայ ժողովրդի կողմից կատարված հեղափոխության»,- ասաց նա և նշեց, որ ցուցակում ընդգրկված են բարձր պրոֆեսիոնալ մարդիկ:

Նա ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը, որը հիսուն կետից է բաղկացած: «Այդ ծրագրին կգնանք քայլ առ քայլ և կներկայացնենք՝ ինչ քայլեր ենք անելու»,-ասաց նա: Հայկ Մարությանը աաջին և առանցքային քայլը համարեց ժողովրդավարությունը. հանրային հնչեղության ստացած հարցերը լուծելու են երևանցիները՝ հանրաքվեների միջոցով:

«Հանրաքվեները լինելու են երկու տեսակի՝ թվային, իսկ ավելի լայն հարցերի դեպքում լինելու է դասական քվեարկություն՝ ընտրատեղամասերում»,- ասաց նա:

Նա հաջորդ հարցը համարեց տրանսպորտի խնդիրը և նշեց, որ դա իր համար պատվի հարց է: «Ինձ համար ամոթ է, երբ մեր քաղաքացիները կռացած են գնում գործի, կռացած են գալիս: «Մեր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից»,-ասաց նա:

Նա նշեց, որ խնդիրը լուծելու են ներդրումների միջոցով, ամբողջականացնելու են տրանսպորտային ցանցը, միասնական տոմս է լինելու, նաև՝ զեղչային համակարգ:

«Գծերը և գծեատերերը իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ և նոր մենեջմենթ»,-ասաց նա:

Նա նշեց, որ բարձրակարգ ավտոբուսներ են ներմուծելու՝ միջին և փոքր: Երկրորդական փողոցներում երթևեկելու են փոքր ավտոբուսները, որոնք հովացման և տաքացման համակարգ են ունենալու, հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակով մուտքի հնարավորություններ են ունենալու, որից օգտվելու են նաև սայլակով ծնողները:

Անդրադառնալով մետրոյին՝ նա ասաց, որ զարգացնելու են այդ ուղղությունը: «Նախատեսում ենք առնվազն մեկ կայարանի կառուցում՝ Աջափնյակում»,-ասաց նա:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ