Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի

am ru
Haykakan avtobowsi vt`ari hetewank`ov towzhatsneri t`ive hasel e 9-i_49923

Վորոնեժի մարզում Հայաստանից մեկնող մարդատար ավտոբոսի եւ բեռնատարի միջեւ տեղի ունեցած ավտովթիհետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտի 20-ի վաղ առավոտյան Երեւան-Մոսկվա երթուղին սպասարկող ավտոբուսը եւ բեռնատար մեքենանա բախվել են Պավլովսկի շրջանի M4 «Դոն» ճանապարհի 673-րդ կիլոմետրում:

Երկու մարդ զոհվել է:  Վիրավորները տեղափոխվել են Պավլովսկի շրջանի Կենտրոնական հիվանդանոց: Նրանցից երեքը վիճակը բժիշկները ծանր են գնահատել, հինգինը` միջին ծանրության:

«Նրանցից յոթը Հայաստանի քաղաքացիներ են, ութերորդը` Ռուսաստանի քաղաքացի, իսկ իններորդը, ով նոր է տեղափոխել հիվանդանոց, եւս Հայաստանի քաղաքացի է», - ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ