Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայկական ավտոբուսի վթարի հետևանով վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

am
Haykakan avtobowsi vt`ari hetewanov viravornerits` meki vichake tsayrahegh tsanr e_50206

Երեկ Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող մարդատար ավտոբոսի և բեռնատարի միջև տեիղ ունեցած ավտովթարի հետևանքով վիրավոր ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնի: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից, մարտի 21-ին՝ ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ Դ. Սարդարյանինը՝ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային. կան զոհեր և տուժածներ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ