Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հայկական հավատարմությունը Քրիստոսին. «Россия Культура» ՀԸ երկրորդ ֆիլմը՝ նվիրված Հայաստանին

am ru
Haykakan havatarmowt`yowne K`ristosin. <<Rossiia Kul'tura>> HE erkrord filme, nvirvats Hayastanin_44249

Ռուսական «Россия Культура» հեռուստաալիքը հեռարձակել է « աշխարհի առաջին քրիստոնյա պետության»՝ Հայաստանի մասին պատմող ծրագրի երկրորդ մասը:

Հաղորդման հեղինակ եւ վարող Միխայիլ Ժեբրակը «Առաքելական Հայաստան» ֆիլմը սկսել է  Մոսկվայում գտնվող Փրկիչ տաճարից, որտեղ որպես հայ-ռուսական դարավոր հարաբերությունների խորհրդանիշ   հայկական խաչքարէ տեղադրված:

Հայաստանում Ռուսաստանից ժամանած նկարահանող խումբը նախ այցելել է հայության հոգեւոր կենտրոն Էջմիածին, ապա հնագույն տաճարներ եւ եկեղեցիներ, որոնք համեմատաբար վերջերս են կառուցվել, հազարամյակների պատմություն ունեցող  հուշարձաններ, որոնք ընկած են քրիստոնեության ընդունման ակունքներում, ինչպես նաեւ հայտնի Մատենադարան, որտեղ տասնյակ հազարավոր անգին հնագույն ձեռագրեր են  պահվում:

« Հայաստանը պահվել է  հավատքին հավատարմության եւ հայրենիքին նվիրվածության շնորհիվ », - Միխայիլ Ժեբրակը այս խոսքերով ավարտել է   կես ժամ տեւողությամբ ֆիլմը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ