Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայության հանդեպ իրականացված մշակութային եղեռնը (լուսանկարներ)

am
Hayowt`yan handep irakanats`vats mshakowt`ayin egherhne_56799

Ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանություն է նաև ազգային կամ կրոնական խմբի ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ հընթացս Օսմանյան կայսրությունում հայության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը երիտթուրքական կառավարությունը կանխամտածված ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց: Սկսած 1920-ական թթ. Թուրքիայում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրված կերպով ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որոշ գյուղերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:



Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր

Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար

Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ