Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Հայտնի է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ հանդիպման օրը

am
Haytni e Irani het mijowkayin hamadzaynagri veraberyal handipman ore _61327

Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին: Այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ավելի վաղ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում  կայացած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա Վիեննայում հաջորդ շաբաթ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:

Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Բրյուսելից   Թեհրան վերադարձող արտաքին գործերի նախարար Զարիֆը լրագրողների հետ զրույցում ևս հաստատել է, որ հանձնաժողովը կշարունակի աշխատել «հնգյակի» ձևաչափով առանց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս եկած Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցության:

 Զարիֆը հավելել է, որ հանձնաժողովի նիստից մեկ շաբաթ անց կողմերը կարող են ավելի բարձր մակարդակի վրա քննարկել բարձրացված հարցերը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ