Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Հայտնի է՝ ինչ պայմանով Իրանը կպահպանի միջուկային գործարքը. WSJ

am
Haytni e, inch` paymanov Irane kpahpani mijowkayin gortsark`e. WSJ_62054

Իրանական կողմը կշարունակի պահպանել միջուկային համաձայնագիրը, եթե Եվրամիությունը փոխհատուցի այն վնասը, որը կառաջանա երկիրում Միացյալ Նահանգների պատժամիջոցների պատճառով: Այս մասին գրում է Wall Street Journal- ը:

Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերով, հենց այս պայմաններում էլ Իրանը կհետևի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածություններին:

«Գնդակը Եվրոպայի դաշտում է գտնվում», - ասել է Սալեհին:

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո լե Մերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո Եվրամիությունը կարող է փոխհատուցել ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների առաջ բերած վնասները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ