Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Հայտնի են ԱԺ նոր պատգամավորների անունները

am en ru
Haytni en AZh nor patgamavorneri anownnere_61263

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորների փոխարեն մանդատ տվեց ցուցակով հաջորդ թեկնածուներին:

 

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ: Նրա փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը

 

ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը դարձել է առաջին փոխվարչապետ: Նրա փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել Հրաչյա Հակոբյանը:

 

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը դարձել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար: Նրա փոխարեն պատգամավոր է դարձել Հովիկ Աղազարյանը:

 

 

ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը դարձել է արդարադատության նախարար: Նրա փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել Հայկ Կոնջորյանը:

 

Մանդատից ինքնակամ հրաժարված ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ տրվեց Հակոբ Գառնիկի Հակոբյանին, իսկ  ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ