Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Հիմա եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը. Սերժ Սարգսյան

am
Hima ekel e gaghap`arnere kyank`i koch`elow zhamanake. Serzh Sargsyan_22079

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով:

Ողջունելով ներկաներին, նախագահն իր ելույթում մասնավորապես ասել է հետևյալը՝ 

 

 

Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կյանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ: Այժմ գտնվում ենք լիարժեք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին: Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվում երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով:


Կոչս առաջին հերթին ուղղված է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտրել զարգացման և բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը:



Ինչպես գիտեք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները, որոնք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կյանքի և քաղաքական բնագավառներում: Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար:



Փոխվում են նաև մեր քաղաքացին, քաղաքական և հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված: Ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, իշխանությունների պատասխանատվության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հասունության իրողություններն են, որ պետք է անընդհատ կատարելագործենք:



2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան աննախադեպ թափանցիկության, և միջազգային մասնագիտական կառույցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Միջազգային և տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, իհարկե, հնարավոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի, արմատավորվող երկխոսության մշակույթի և միջազգային մեր գործընկերների քաղաքական և ֆինանսական աջակցության:
Միս ու արյուն ստացող սահմանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքական ուժեղ կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը մեր երկրում խորացնելու և անշրջելիորեն արմատավորելու համար: Կարևոր է նաև, որպեսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարավոր ժամանակակից միջոցներով սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից։ Միայն օբյեկտիվ իրականությունը և միմյանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական և իրական օրակարգ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ