Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հնարավոր է՝ ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածու չառաջադրի. Խմբակցության ղեկավար

am
Hnaravor e, HHK-n Erewani k`aghak`apeti t`eknatsow ch`arhajadri. Khmbakts`owt`yan ghekavar_76907

Առայժմ չենք տեսնում Տարոն Մարգարյանին փոխարինող: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանը: Խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն էլ նշել է, որ իր կարծքիով, հնարավոր է՝ ՀՀԿ-ն չառաջադրի թեկնածու:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, ասօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգային հարցն է եղել քաղաքապետի ընտրության օրը որոշելը: Նիստից հետո ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լրագրողներին ասել է, որ  ՀՀԿ-ն չի առաջադրի քաղաքապետի թեկնածու: Վերջինս նշել է նաև, որ   «Երկիր Ծիրանի»-ի հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ չեն եղել:

Հիեցնենք, որ այսօրվա նսիտի ընթացքում որոշվել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել հուլիսի 16-ը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ