Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը. Պարգև Սրբազան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հողի ճակատագիրը որոշում է միայն ժողովուրդը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում քաղաքական մի խումբ գործիչներ կրկին շրջանառության մեջ են դնում «հողեր հանձնելու» հայտնի թեզը՝ ասելով, որ միայն այդ միջոցով է լուծվելու հակամարտությունը:
«Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Միմիայն: Իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում, մի խառնեք քաղաքականության հետ: Հողի ճակատագիրը որոշողը միայն ժողովուրդն է, դա նրա իրավունքն է, և ուրիշ ոչ ոք իրավունք չունի խոսել հողերի մասին: Վերջ»,- հայտարարեց Պարգև Սրբազանը:
Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով՝ խոսելով ազատագրված տարածքները հանձնելու հարցի մասին՝ Պարգև Սրբազանն ասել է. «Ինչ խոսում են՝ հողեր, տարածքներ և այլն, և այլն, ես մի բան կարող եմ ասել, որ մարդիկ ենթադրում են, իսկ Աստված՝ տնօրինում: Մենք ամեն մեկս ինչ էլ ենթադրենք, միևնույն է՝ տնօրինողը Աստված է, մի բան ասեմ միայն, և ամեն ինչ պարզ է. բոլոր տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ընդգրկված են որպես Արցախի Հանրապետության տարածքներ և վերջ»:
- Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%
- Բացահայտվել է հանցագործության 55 դեպք
- Կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին. հանրային բաց լսումներ` քաղաքապետարանում
- Հնչեց օդային տագնապի ազդանշան. Քաշաթաղում հայտարարվեց ուսումնամարզանք
- Բնակարանային գողության փորձ Վաղարշապատում
- Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց կոմպոզիտորական արվեստի փառատոնը
- Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն
- Վարունգով դիետիկ աղցան
- Ես ՀՀԿ-ական եմ և ենթարկվում եմ հետապնդումների. Արամ Սիմոնյան (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը
- Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
- Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյան
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ
- Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, արյունով ազատագրված հողը ինչպե՞ս կարող ենք տալ ինչ-որ խոստումների դիմաց. Դավիթ Բաբայան
- Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են հոգեբանական աջակցություն
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Ռուս-ադրբեջանական սառնությո՞ւն
- Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Արարատ Միրզոյանին
- Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայաստան կժամանի
- Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին
- Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան
- Լոռու մարզում զանգվածային ծառահատումներ են տեղի ունեցել
- 2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս