Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի ելույթով կբացվի Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

am en ru
Holivowdyan derasan Jon Malkovich`i elowyt`ov  kbats`vi Aram Khach`atryani 5-rd mijazgayin p`arhatone_25205

Լեգենդար հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով այս տարի կբացի Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը: Դերասանը ժամանել է Հայաստան Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով:

Ջոն Մալկովիչ եւ Սերգեյ Սմբատյանը արդեն համագործակցության մեծ փորձ ունեն: Նրանք 2015 թ.-ին և 2016 թ.-ին միասին հանդես են եկել Սեուլում եւ Բուենոս Այրեսում: Սերգեյ Սմբատյանի ջանքերով հայաստանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհահռչակ դերասանի աշխատանքին:

Ջոն Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:

Համերգային ծրագիրը հետաքրքիր ձեւաչափով է ներկայացվելու. այն կներառի երաժշտություն, գրականություն, ընթերցանություն եւ դերասանի կատարողական հմտություններ:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու բազմաթիվ սիմֆոնիկ համերգներ, նաև պրեմիերաներ:

 

Փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հրաշալի երաժշտական ​​փառատոնը կիրականացվի Հայաստանի երիտասարդական նվագախմբի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Խաչատրյան հիմնադրամի ջանքերով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ