Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հորդանանի միակ հայկական դպրոցը չի փակվի. որոշումը չեղարկվել է

Hordanani miak haykakan dprots`e ch`i p`akvi. oroshowme ch`egharkvel e_81619

Չեղարկվել է Հորդանանի միակ հայկական դպրոցի՝ Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանի փակման որոշումը: Պատճառը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշակերտների սակավությունն էր:

Ինչպես տեղեկացնում է Հորդանանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Մարալ Ներսեսյանը, դպրոցի փակման շուրջ ստեղծված մտահոգությունները պատճառ են հանդիսացել, որպեսզի հուլիսի 25-ին Հորդանան ժամանեն Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության միաբաններից հոգեշ. տեր Սամվել ծայրագույն վրդ. Աղոյանը և հոգեշ. տեր Կորյուն վրդ. Բաղդասարյանը՝ հարցին տեղում ծանաթանալու և դրան լուծում տալու համար։

«Ուրախությամբ տեղեկացանք, որ Հայոց Պատրիարքարանի աջակացությամբ և Հորդանանի համայնքի օգնությամբ դպրոցի փակման որորշումը փոխվել է: Եվ վարժարանն արդեն ընդունում է աշակերտները արձանագրությունները»,-տեղեկացնում է Ներսեսյանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ