Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հունաստանի վարչապետը ԱՄՆ-ի հետ համագործակցությունը լավագույն հեռանկար է համարում. ՌԻԱ Նովոստի

es am
Hownastani varch`apete AMN-i het hamagortsakts`owt`yowne lavagowyn herhankar e hamarowm. RhIA Novosti_95619

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հույն եւ ամերիկացի ժողովուրդները նույն արժեքներն ունեն, իսկ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը Հունաստանի եւ տարածաշրջանի համար կդառնա նոր հեռանկարի հիմքը

Ցիպրասն այս հայտարարությունը կատարել է  Սալոնիկում 83-րդ Միջազգային ցուցահանդեսում (TIF) ամերիկյան տաղավարը բացելիս:

Նրա խոսքով՝ Հունաստանը հետեւում է թողել անկումն ու կոշտ տնեսությունը: «Հիմա մենք կարող ենք բացահայտել հունական տնտեսության ներուժը, մենք կարող ենք կենտրոնանալ նոր հարստության ստեղծման վրա, մենք կարող ենք ներդրումներ անել այնտեղ, որտեղ համեմատական առավելություններ ունենք»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Ըստ Ցիպրասի՝ Հունաստանը պետք է շատ բան սովորի ԱՄՆ-ից մասնակցող գործարարների մեծ պատվիրակության կարեւոր փորձից եւ նոու-հաուից:

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Հունաստանը կարող է չափազանց կարեւոր դերակատարում ունենալ զգայուն տարածաշրջանում, նա առանցքային դեր է խաղում Բալկաններում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ