Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում կան հայեր

am en
Hownastanowm brhnkvats hrdehneri hetewank`ov towzhatsneri t`vowm kan hayer _81035

    Աթենքի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տասնյակ զոհերի մեջ կան նաև հայեր: Մահացել են հայ ընտանիքի 5 անդամները՝ Մանոս, Արփի, Ալեքս և Սուսի Մարուլակիսները: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ին տեղեկացրել են ընտանիքի հարազատները:

Մինչդեռ նախօրեին ՀՀ ԱԻՆ-ը տարածել էր  հաղորդում, համաձայն որի  Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

 

Հիշեցնենք. հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Կենտրոնական Հունաստանի հարավ-արևելյան մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ցավակցություններն են հղել Հունաստանի նախագահին և վարչապետին:

 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ զոհերի: 

 

 

  ՀԱՅ ՁԱՅՆ-ը  ցավակցում է զոհերի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև, հույն ժողովրդին՝ տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ