Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

am ru es
Hownisi 1-in mayrak`aghak`owm kants`kats`ven bazmapisi mijots`arhowmner erekhaneri hamar_63660

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

 

հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ հրավառությամբ:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով.

 


Ազատության հրապարակ
11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

 


Մանկական զբոսայգի
10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:

 


Երևանի կենդանաբանական այգի
10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:

 


Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:

 


Հաղթանակ զբոսայգի
10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:
Կարապի լիճ
20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

 


Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ