Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հունիսի 22-ին կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

am en ru
Hownisi 22-in kmeknarki <<Fresko>> zhamanakakits` arvesti ew hogewor filmeri 5-rd mijazgayin p`arhatone_68720

Հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի Կարապի լճի հարակից տարածքում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:


Այս տարի փառատոնը կրում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագիրը: Մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենան հանդիպել նաև տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների և կինոգործիչների հետ: Միաժամանակ, Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:


Հիշեցնենք, որ փառատոնն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:


Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ