Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հուսով եմ՝ Աֆրինը մինչև այսօր երեկոյան կգրավվի. Էրդողան

am
Howsov em, Afrine minch`ew aysor erekoyan kgravvi. Erdoghan_48838

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ սիրիական Աֆրին քաղաքը կգրավվի մինչեւ այսօր երեկոյան: Այս ասել է Էրդողանը հայտարարել է այսօր Անկարայում ելույթ ունենալիս: Ելույթը հեռարձակել է տեղական Haberturk հեռուստաալիքը:

«Աֆրինում ընթացող «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողության ընթացքում 3 հազար 444 զինյալ է չեզոքացվել: Մենք ավելի ենք մոտեցել Աֆրին քաղաքին: Հույս ունեմ, որ այսօր երեկոյան Աֆրինը կգրավվի...», - ասել է նա:

Նախօրեին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել էին, որ մարտի 12-ից Աֆրին քաղաքը շրջապատված է թուրքական զինված ուժերի եւ «Սիրիական ազատ բանակի», Սիրիայի ընդդիմության կողմից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ից մեկնարկել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որն ուղղված էԱֆրինի շրջանի քրդական խմբավորումների դեմ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ