Հրանուշ Հակոբյան. Հայկական սփյուռքը հռչակվել է՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ

am ru
Hranowsh Hakobyan. Haykakan sp`yowrhk`e hrhch`akvel e, orpes Hayastani azgayin anvtangowt`yan baghadrich`_22451

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց թվերով

Սփյուռքի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական համայնքներում շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից,և դրանով ուծացման գործընթացն արագանում է: Հայաստանից դուրս ապրող, մենք ասում ենք՝ 7 միլիոն հայ, բայց դրան պետք է գումարել ևս 2 միլիոնիսլամացած հայեր, որոնք այսօր փոփոխվող աշխարհում չեն վախենում խոսել իրենց ինքնության մասին:

Այսօր 118 երկրում ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ: Հայկական սփյուռքում՝երկրներում և քաղաքներում, ունենք 829 համայնք և 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործողեկեղեցիներ, վանքեր, հազարից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն: Հայկական համայնքներըտեղաշարժվում են Միջին Արևելքից և փոքրանում են.

Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին դասական սփյուռքի մեջ, ինքնակազմակերպման խնդիրներ կան որոշտարածքներում, 70-80 տոկոսը չեն մասնակցում հայկական կյանքին, այսինքն՝  արտագաղթ կա համայնքներից, չկա տարբերակված աշխատանք հաջողակ ևխոցելի խմբերի հետ, խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկականդպրոցները, նվազում է աշակերտների թիվը:

Հայկական սփյուռքը հռչակվել է՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ: Եվ ամրագրել ենք այն Սահմանադրությամբ, և այստեղ գլխավորխնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձությունն է, և երրորդը՝ լեզվի և հայկական պատմամշակութային արժեքների պահպանումըև երիտասարդությունների կրթությունը:

Որքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին, երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ հայրենիքի մասին, միևնույն է՝ վերացականպատկերացումները չեն կարող հոգեկան այնպիսի տվայտանք առաջացնել, ինչպես, երբ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, տեսնում է իրաչքերով Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին, այլևսայս երեխան հայ է մեծանում:

Սփյուռքը կանգնած է սիրիահայերի «մեջքին»: Սիրիահայերը հաստատվել են Հայաստանում, նրանցից շատ բան ունենք սովորելու: Սիրիահայերը համեստ,գործունյա մարդիկ են և 4-5 տարվա ընթացքում այնպիսի բիզնեսներ են անում, որ հայաստանցիները տարիներ շարունակ չեն կարողանում: Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ