Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հրանտ Դինքի սպանության գործով առանցքային կասկածյալներ են ազատ արձակվել

am en ru
Hrant Dink`i spanowt`yan gortsov arhants`k`ayin kaskatsyalner en azat ardzakvel_77211

 Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը սկանդալային որոշում է կայացրել։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին եւ Տրապիզոնի ժամդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզին։

Այս որոշումը կայացնելուց հետո դատարանը հայտնել է, որ հաջորդ դատական նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 28-ը։

 

Նշենք, որ Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարը եւ ժանդարմերիայի հետախուզության պետը տեղեկացված են եղել նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ