Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հրապարակվել է Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը (Տեսանյութ)

am
Hraparakvel e Sewak Khanaghyani evratesilyan ergi tesaholovake (Tesanyowt`)_50446

Թողարկվել է «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը:

Եվրատեսիլյան «Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, ոճաբանը` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի, իսկ բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

 

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 21-ին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում։ 

 

Նշենք, որ «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակչում: Այն տեղի է ունենալու մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ