Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Սիրիայում խաղաղության հասնելու համար գործադրել հնարավոր բոլոր ջանքերը

en am ru
Hrhomi pap Frants`iskose koch` e arel Siriayowm khaghaghowt`yan hasnelow hamar gortsadrel hnaravor bolor jank`ere _55079

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել  Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված և կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը խաղաղության հասնելու համար: Հռոմի պապը այս մասին հայտարարել է կիրակնօրյա քարոզից հետո:

 «Ես խորապես մտահոգված եմ ամբողջ աշխարհում տիրող իրավիճակով, չնայած բոլոր գործիքներին, որոնք միջազգային հանրության տրամադրության տակ են,  դժավարությամբ են  քայլեր նախաձեռնում Սիրիայում և այլ հակամարտող տարածաշրջաններում խաղաղության հասնելու համար: Ես անընդհատ աղոթում եմ և կոչ են անում բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին հանուն խաղաղության ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը » , - ասել է Հռոմի պապը, հաղորդում է TASS- ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, Վատիկանը անհանգստացած է  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավիճակով:   

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ